Ռուսաստանի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը կնպաստի հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը։ Դրա մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա պարզաբանել է, որ փաստաթուղթն ուղղված է Հարավային Կովկասում համագործակցության, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում հարաբերությունների զարգացմանը։

«Մենք ԵԱՏՄ դիտորդ երկիր ենք, որը միաժամանակ խթան կծառայի Հայաստանի և Իրանի միջև առևտրի զարգացման համար»,- ընդգծել է դեսպանը։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել։