Հանդիպել եմ Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանին։ Այս մասին  հայտնել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Խոսել ենք Երևանում ներդրված GIS համակարգի և «Ակտիվ քաղաքացի» հավելվածի մասին, որոնք օգնում են մեր քաղաքը դարձնել ավելի կազմակերպված ու մատչելի։ Պատրաստ ենք աջակցել Գյումրիին՝ նմանատիպ լուծումներ ներդնելու հարցում,

-շների ստերջացման ծրագրի մասին,

-համատեղ մշակութային միջոցառումների անցկացման մասին,

-Գյումրիի բակային տարածքներից մեկի բարեկարգման մասին՝ կիրառելով Երևանի հաջողված լուծումները»։