ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE)՝ Իլոն Մասկի գլխավորությամբ, աշխատում է ԱՄՆ կառավարության համար արհեստական ինտելեկտի (AI) հիման վրա աշխատող չաթբոտի ստեղծման վրա։ Այս մասին հայտնում է Wired ամսագիրը։
Նրա խոսքով՝ չաթբոտը կկոչվի GSAi։ Այն մշակվում է ԱՄՆ-ի ընդհանուր ծառայությունների վարչության (GSA) համար, որը կառավարում և աջակցում է դաշնային կառավարության հիմնական գործառույթները: Տեխնոլոգիան կօգնի բարելավել GSA-ի աշխատակիցների արդյունավետությունը և կօգտագործվի նաև մեծ քանակությամբ տվյալների վերլուծության մեջ:
Պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ Մասկի գործընկեր Թոմաս Շեդը, ով նշանակվել է GSA-ի Տեխնոլոգիաների փոխակերպման ծառայության տնօրեն, ներկայացրել է արհեստական ինտելեկտը դաշնային կառավարություն մտցնելու ծրագրեր՝ որպես առաջադրանքների ավտոմատացման գործիք:
Axios պորտալն իր հերթին հայտնել է, որ Մասկը և նրա DOGE բաժինն առաջարկել են օգտագործել արհեստական ինտելեկտը՝ յուրացումների և խարդախության սխեմաները բացահայտելու համար: Պորտալը նաև նշել է, որ հանրությունը գրեթե ոչինչ չգիտի այն մասին, թե ինչ տեսակի արհեստական ինտելեկտ է ցանկանում օգտագործել կառավարությունը, ինչպես և որտեղ է նախատեսում օգտագործել դրանք, և ինչպիսի վերահսկողություն և երաշխիքներ կարող են կիրառվել:
Մասկի գործակալությունն աշխատում է ԱՄՆ կառավարության համար չաթ-բոտի ստեղծման վրա. Wired

Հասանելի է
русский



























