ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները համարում է անբավարար և դրանք գնահատում է որպես «C»՝ 1-ից 10 սանդղակով: Ինչպես հայտարարել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը, Վաշինգտոնը դիտարկում է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ սահմանափակումների ուժեղացման հնարավորությունը։
«Իսկապես, պատժամիջոցները կարող են ուժեղացվել, հատկապես վերջին սահմանափակումները [նավթի արդյունահանմանն ու արտահանմանն ուղղված]։ Դա շատ հնարավորություններ է բացում ինչ-որ բան անելու համար», - ասաց նա The New York Post-ին:
Ըստ Քելոգի՝ Ռուսաստանի վրա ԱՄՆ-ի տնտեսական ճնշումը «բավականաչափ ցավոտ չէր»։ Վաշինգտոնը դեռ միջոցներ ունի՝ խստացնելու Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ պատժամիջոցները, բայց առայժմ դրանց ուժը գնահատվում է որպես «C»՝ 1-ից 10 սանդղակով, հավելել է քաղաքական գործիչը։
Թրամփը պատրաստ է խստացնել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ պատժամիջոցները. Քելոգ





























