«Ոսկու առևտրով զբաղվողներն ասում են, որ ոլորտում մեծ ստվեր կա, ինչը կապված է հարկերի ոչ համաչափ լինելու հետ։ Ասում են՝ հարկերը շատ են, մենք ստիպված ստվերում ենք, եթե հարկը դառնա 1 տոկոս, և վեց ամսվա ընթացքում երկու անգամ ավելի շատ հարկ չհավաքագրվի, ինչքան ուզում եք բարձրացրեք հարկերը»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ–ում տնտեսվարողների հետ տեղի ունեցած հանդիպումից հետո ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Նրանք ասում են՝ հարկերի շեմն իջեցրեք, և մեզ հնարավորություն կտաք դուրս գալ ստվերից և աշխատել մաքուր դաշտում»,–ասաց Հայկ Սարգսյանը։
Նա տնտեսվարողներին առաջարկեց իրենց պահանջը հստակ ձևակերպել և իրեն գրավոր ներկայացնել, որպեսզի ԱԺ տնտեսական հանձնաժողովի հաջորդ նիստին նա ներկայացնի խնդիրը։











