Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը հիմա էլ ժամանակ առ ժամանակ վարչապետին ներկայացնում է իր մտահոգությունները այս կամ այն հարցի վերաբերյալ, եւ վարչապետն արձագանքում է:

Հարցին՝ երբ դուք վարչապետի խորհրդական էիք, էլի տնտեսությունում առկա բացերի մասին խոսո՞ւմ էիք, եւ արդյոք Փաշինյանը լսում էր, արձագանքում էր, նա դրական պատասխան տվեց. «Այո, իհարկե»:

Իսկ հարցին, թե արդյոք հիմա ունի հարաբերություններ Նիկոլ Փաշինյանի հետ, Նաիրի Սարգսյանն արձագանքեց.« Այո, ես բաներ կան, որ գրում եմ, իմ հետաքրքրությունները ասում եմ, արձագանքում է»: