ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում հայտարարություն անել ադրբեջանական AZAL ավիաընկերության կործանման առնչությամբ։  

Ըստ ТАСС-ի՝ դրա մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, չկան (ինքնաթիռի կործանման մասին խոսելու) ծրագրեր», -նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումը, ըստ որի՝ Ռուսաստանը պետք է ստանձնի ավիավթարի համար  պատասխանատվությունը։