«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության Like նոր սակագնային փաթեթների գործարկման մասին: Առաջարկից կարող են օգտվել, ինչպես նոր այնպես էլ գործող բաժանորդները: Hi-Line սակագնային փաթեթի «Like 1024», «Like 2048» եւ «Like 3072» ամսավճարը կազմում է համապատասխանաբար 4500 դրամ, 6000 դրամ եւ 8000 դրամ:

Ակցիայի շրջանակում նոր բաժանորդները կարող են միանալ Like սակագնային փաթեթին, ստանալով անվճար ADSL-մոդեմ, առանց առաջին ամսվա բաժանորդավճարի: Hi-Line ծառայության գործող բաժանորդները, որոնց պայմանագիրը չխզելու ժամկետը լրացել է, կարող են միանալ Like սակագնային փաթեթներից ցանկացածին: Ծառայության գործող բաժանորդները, որոնց պայմանգրի չխզման ժամկետը չի լրացել, վերակնքելով պայմանագիրը, կարող են միանալ ավելի բարձր արագությամբ Like սակագնային փաթեթին: Այն բաժանորդներն, ովքեր օգտվում են 3ՄԲ/վ թողունակությամբ փաթեթից կարող են անցնել «Like 3072» փաթեթին:

Անցումը նոր Like սակագնային փաթեթներին չի գործում «Մեգա Ամառ», «Մեգա Աշուն» եւ «Անցկացրու ձմեռն Ինտերնետում»  ակցիաների շրջանակներում միացած բաժանորդների համար: