ՌԴ Կրասնոդարի երկրամասը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գրոհին, վնասվել է հինգ բնակելի շենք, հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատեւը։
Նրա խոսքով՝ վնասվել են հինգ տների տանիքները, կոտրվել են ապակիներ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր եւ վիրավորներ չկան։ Տեղում գործում են հատուկ ծառայությունները։
«Կարեւոր է օգնել բնակիչներին արագ վերականգնել իրենց ունեցվածքը»,- նշել է նահանգապետը։





























