Դոնի Ռոստովում անօդաչու թռչող սարքերի գրոհի պատճառով տուժել է 14 բազմաբնակարան շենք, հայտնել է ՌԴ Ռոստովի մարզի նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը։

«Ժամը 06:30-ին թարմացված տեղեկատվության համաձայն՝ Ռոստովում վնասվել են 14 բազմաբնակարան բնակելի շենքերի պատուհանները եւ պատուհանների շրջանակները։

Տեղում աշխատում են փրկարարական հաշվարկները, ժամանել են նաեւ ավտոբուսներ՝ տարհանված բնակիչներին տաքացնելու համար»,- գրել է Սլյուսարն իր Telegram-ալիքում։

Նրա խոսքով՝ այսօր իսկ քաղաքային հանձնաժողովները կսկսեն հասցված վնասի արձանագրման աշխատանքները։