Ոչ մեծ ուղեւորատար ինքնաթիռը, որը վթարի է ենթարկվել Ալյասկայի արեւմուտքում, Նոմի ճանապարհին, ուրբաթ խրվել է ծովի սառույցում, ինչի հետեւանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 10 մարդիկ, տեղեկացրել է Associated Press-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին:
Ավիավթարը նահանգում վերջին 25 տարվա ամենամահաբերներից է: ԱՄՆ առափնյա պահպանության ներկայացուցիչ Մայք Սալերնոյի խոսքով՝ փրկարարներն ուղղաթիռով որոնում էին ինքնաթիռի գտնվելու վերջին հայտնի վայրը, երբ հայտնաբերվեցին բեկորները: Երկու փրկարար լողորդներ նետվել են ջուրը՝ ուսումնասիրության համար:
Հինգշաբթի ցերեկը Bering Air միաշարժիչ տուրբոպտուտակային ինքնաթիռը կատարում էր թռիչք Ունալաքլիթից՝ ինը ուղեւորներով եւ օդաչուով, հայտնել է Ալյասկայի հանրային անվտանգության դեպարտամնետը: Ինքնաթիռի՝ ավիաընկերության տրամադրած նկարագրության համաձայն, օդանավի ուղեւորատարողությունն առավելագույնն էր։
«Cessna Caravan» ինքնաթիռն օդ է բարձրացել տեղի ժամանակով ժամը 14:37-ին, պաշտոնատար անձինք կորցրել են կապը նրա հետ մեկ ժամից հետո, ասել է Bering Air-ի գործողությունների գծով տնօրեն Դեւիդ Օլսոնը:
Ազգային օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ թույլ ձյուն էր տեղում, եղել է մառախուղ, օդի ջերմաստիճանը կազմել է Ցելսիուսի - 8,3։





























