Երեւանում այսօր՝ փետրվարի 8-ին, տեղի է ունենում ԱԺ ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի հիմնած Միասնական Ազգային Սահմանադրական Կուսակցության համագումարը:
Համագումարի ընթացքում տեղի կունենա Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն,կուսակցության հիմնադրման մասին որոշման ընդունում,ելույթներ, ծրագրի հաստատում, կանոնադրության հաստատում, կուսակցության պետական գրանցման համար անձանց լիազորելու որոշում, վարչության և վերահսկող հանձնաժողովի անդամների թվի հաստատում, վարչության և վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրություն,վարչության նախագահի ընտրություն:
Աղզարյանը դեկտեմբերի 4-ին էր հեռացվել ՔՊ կուսկացությունից: Որպես Աղազարյանի հեռացման պատճառ նշվում է պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումները։
Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին հայտարարեց, որ մերժում է վարչապետի խնդրանքը և վայր չի դնի պատգամավորական մանդատը։
Հասանելի է
русскийՏեղադրություն











