Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել հետաքննել Քերման նահանգում տեղի ունեցած վթարը, որի հետեւանքով 6 աշակերտուհի մահացել է, եւս 27-ը՝ վիրավորվել, տեղեկացրել է Mehr-ը։

Հինգշաբթի Իրանի հարավային Քերման նահանգում աշակերտուհիներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Զոհվել է 6 աշակերտուհի, եւս 27-ը վիրավորվել է։

Ուրբաթ օրվա ուղերձում Փեզեշքիանն ընդգծել է վթարի հետաքննության անհրաժեշտությունը՝ հետագայում նմանատիպ միջադեպերը կանխելու համար։

Իրանի նախագահն ասել է, որ խորապես ցավում է միջադեպի համար, եւ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։ Նա նաեւ աղոթել է տուժածների շուտափույթ ապաքինման համար։