Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով կա մեկ զոհ, 6 հոգի էլ տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 8 մարտական հաշվարկ, 40 հրշեջ-փրկարար, ինչպես նաև Ստեփանավանի համայնքապետարանից հատուկ տեխնիկա։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

476661338_3601753636790176_1484453624301087316_n.jpg (100 KB)

 Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

476805327_3601753883456818_6534678977041640387_n.jpg (40 KB)

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։

476806744_3601753790123494_5107366674243261066_n - копия.jpg (129 KB)

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ՝ որպես ջրատար։ Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։