ՆԱՍԱ գիտնականները վերջերս նկատել են աստղակերպ, որը կարող է 2032թ. բախվել Երկրին: Եվ չնայած այն դժվար թե ոչնչացնի մարդկությանը, կարող է ավերել մի ամբողջ քաղաք, գրել է Live Science-ը։
2024 YR4 անվանումը ստացած աստղակերպը հայտնաբերվել է ՆԱՍԱ Asteroid Terrestrial-impact Last Alert System-ի կողմից 2024թ. դեկտեմբերի 27-ին։ ՆԱՍԱ վերջին գնահատականների համաձայն՝ 2032թ. մեր մոլորակին նրա բախման հավանականությունը 1-ը 43-ի է։
Սակայն կա նաեւ լավ նորություն Երկրի համար. 2024 YR4-ն ունի ընդամենը 55 մետր լայնություն, ինչը նշանակում է, որ այն չափազանց փոքր է մարդկային քաղաքակրթությունը ոչնչացնելու համար, եթե հարվածի Երկրին:
Գիտնականների հաշվարկներով՝ բախման դեպքում այն կարձակի մոտ 8 մեգատոն էներգիա՝ ավելի քան 500 անգամ ավելի, քան Հիրոսիման ոչնչացրած ատոմային ռումբը:
Չնայած աստղակերպը ներկայում հեռանում է մեզանից, Երկիրը մի քանի անգամ կմոտենա տիեզերական օբյեկտին հաջորդ կես դարի ընթացքում: Նրա հաջորդ մերձեցումը տեղի կունենա 2028թ. վերջին, որին կհետեւեն եւս վեց մերձեցումներ 2032-2074թթ.: ՆԱՍԱ տվյալներով՝ աստղակերպն ամենայն հավանականությամբ Երկրին կբախվի 2032թ. դեկտեմբերի 22-ին։
Աստղակերպի մոտենալուց ելնելով՝ գիտնականներն ավելի լավ կհասկանան նրա հետագիծը եւ Երկրին բախվելու հավանականությունը:
Այս բոլոր գործոնները 2024 YR4-ը դնում են Տորինոյի ազդեցության վտանգի սանդղակի 3-րդ մակարդակում, համակարգ, որը գիտնականներն օգտագործում են աստղակերպի վտանգի աստիճանը որոշելու համար: Այս մակարդակի օբյեկտների համար «հանրության եւ պետական պաշտոնյաների ուշադրությունը երաշխավորված է, եթե ազդեցությունը տասը տարուց պակաս է մնում»: Այնուամենայնիվ, այս կատեգորիայի աստղակերպերի մեծ մասն ի վերջո իջեցվում է մինչեւ 0 մակարդակ, ինչը նշանակում է, որ «ազդեցության հավանականությունը զրո է կամ այնքան ցածր, որ փաստացի հավասար է զրոյի»:





























