Շաբաթ օրն Իրանում հանդիսավորապես բացվել է Մերձավոր Արեւելքում զբոսաշրջության եւ զվարճանքների ամենամեծ համալիրը, տեղեկացրել է Mehr-ը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնապես բացել է «Գոհար» այգին, որն ամենամեծն է Մերձավոր Արեւելքում, շաբաթ առավոտյան Սիրջան կատարած այցի ընթացքում։
380 հազար քառակուսի մետր մակերես ունեցող ժամանակակից համալիրը ներառում է հսկայական արհեստական լիճը, ջրավազան 92 հազար քառակուսի մետր մակերեսով, ատրակցիոնների փակ այգի, շքեղ բնակելի տարածքներ, մարզական տարբեր շինություններ եւ կենդանաբանական այգի։
«Գոհար» այգին, որի շինարարությունում ներդրվել է 3 տրլն թուման, պետք է դառնա զբոսաշրջության եւ հանգստի խոշոր կենտրոն Իրանի հարավում։





























