93-ամյա կինը պայքարում է տրանսպորտի թանկացման դեմ: NEWS.am-ի հետ զրույցում տարեց կինը ասաց, որ ինքը եւս միացել է բոյկոտին, քանի որ թանկացումը շատ է ազդել իրենց  ընտանեկան բյուջեի վրա:

«Թոռնիկս կառատեի Հայաստանի չեմպիոն է, ազատ ըմբշամարտի է գնում, մի ուրիշ տեղ էլ է գնում,  դպրոցն էլ հետը հաշվում եմ՝ օրական 1200 դրամ, մերն ինչ է ստանում, օրական 2000 դրամ: Մերը գնա, գա, թե՝ ինքը գնա գա: Ես իմ թոշակից երեխին տալիս եմ, ես ապրե՞մ, թե՝ նրանց պահեմ: Բա սա պետություն է, տղա ջան, հնար լինի, ես դրան կգյուլեմ, բայց ինչ արած, արդեն մեծացել եմ, դողդոում եմ, հազիվ եմ ման գալիս, պետք է ամբողջ հասարակությունը ոտքի կանգնի, պայքարի դրա դեմ»,-ասաց նա: