YouTube-ում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ամանորյա շնորհավորանքի այլընտրանքային տեսահոլովակ է տեղադրվել։ Ըստ երեւույթին՝ Ռուսաստանում հոգնել են նախագահական պաշտոնական ամանորյա շնորհավորանքից, որը նկարահանվում է Կրեմլի ֆոնի վրա, եւ նոր դրվագների փնտրտուքներ են սկսվել։
Բավականին բարձրորակ պատրաստված տեսահոլովակում Մեդվեդեւը շնորհավորում է իր հայրենակիցներին ծովափից, գեղեցիկ, հմայիչ, գրավիչ կրծքերով շիկահերի հետ միասին։ Իսկ վերջում, նկարահանող խմբի խնդրանքով, պինգվինի շարժումներ է կատարում։











