ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Post-ին ասել է, որ «դժոխային ռմբակոծությունների» փոխարեն նախընտրում է Իրանի հետ միջուկային համաձայնագիր կնքել:
«Ես կուզեի, որ Իրանի հետ գործարք կնքվեր ոչ միջուկային (հարցերի – խմբ.) վերաբերյալ: Ես դա կնախընտրեի դժոխային ռմբակոծություններից: . . . Նրանք չեն ուզում մեռնել։ Ոչ ոք չի ուզում մեռնել։ Եթե մենք գործարք կնքենք, Իսրայելը չի սկսի նրանց ռմբակոծել»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Սակայն նա չի հայտնել Իրանի հետ հնարավոր բանակցությունների մանրամասները։
«Ինչ-որ առումով ինձ դուր չի գալիս ձեզ ասել, թե ինչ եմ նրանց ասելու: Գիտեք, դա տհաճ է: Ես կարող էի նրանց ասել այն, ինչ պետք է ասեի, և հուսով եմ, որ նրանք կորոշեն, որ չեն պատրաստվում անել այն, ինչ հիմա մտածում են անել: Եվ կարծում եմ, որ նրանք իսկապես երջանիկ կլինեն։ Ես նրանց կասեի, որ պատրաստ եմ գործարք կնքել», - ասել է Թրամփը։
Իսկ թե ինչ է առաջարկելու Իրանին դրա դիմաց, նա ասել է․ «Չեմ կարող դա ասել, քանի որ դա չափազանց զզվելի է։ Ես նրանց չեմ ռմբակոծելու»:





























