Շաբաթ վաղ առավոտյան Մեքսիկայի հարավում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 41 մարդ, ասվում է Տաբասկո նահանգի կառավարության հայտարարության մեջ:

CNN-ը հայտնում է, որ 48 մարդ տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով զոհվել է 38 ուղևոր և երկու վարորդ, հայտնել են տեղական իշխանությունները՝ հավելելով, որ բեռնատարի վարորդը նույնպես զոհվել է։

Հաղորդվում է, որ բախումից հետո ավտոբուսն ամբողջությամբ այրվել է, մնացել է  միայն մետաղական հիմնախմախքը։