Լսումները Նյու Մեքսիկոյի դատարանի դահլիճում  վերածվել են քաոսի, երբ երեք տղամարդ հարձակվել են սպանության մեջ մեղադրվողի վրա՝ բռունցքներով ու ոտքերով հարվածներ հասցնելով, հայտնում է Associated Press-ը:

Դատարանի դահլիճի տեսախցիկներն արձանագրել են ծեծկռտուքը հունվարի 31-ին, որը դադարեցվել է, երբ իրավապահ մարմինների աշխատակիցը հանել է էլեկտրացնցիչը և պաշտպանել ամբաստանյալին հետագա հարձակումներից:

Երկու տղամարդու քրեական հանցագործության մեղադրանք է առաջադրվել․ հարվածներ հասցնելու և պետական ​​պաշտոնյայի վրա հարձակվելու համար: Ըստ երևույթին, նրանք զայրութի պոռթկումով հարձակվել են մեղադրյալի վրա՝ իրենց ազգականին սպանելու պատճառով։

Ալբուկերկի KRQE հեռուստաընկերությունը հինգշաբթի հաղորդել է, որ նույն մեղադրանքով մի կին է ձերբակալվել: Տեսանյութը դատարանի դահլիճից արձանագրել է այն պահերը, երբ նա աթոռով ծեծում է ամբաստանյալին և ոստիկանին։