Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է, որ իրանական առաջին անօդաչուներով ավիակիրը՝ «Շահիդ Բաղերին», որը ներկայացվել էր փետրվարի 6-ին, կարող է արձակել , հաղորդում է Mehr-ը:

Լրատվամիջոցի տվյալներով, նավն օգտագործում է տարբեր հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր և ունակ է տեղափոխել տարբեր ուղղաթիռներ։

«Շահիդ Բաղերի» ավիակիրը կարող է ինքնին տեղավորել հինգ ուղղաթիռ, ինչպես նաև չորս մեծ ուղղաթիռ իր թռիչքուղու վրա, ասել է իրանցի գեներալը՝ հավելելով, որ անօդաչուներով ավիակիրը կարող է հինգ փոքր ուղղաթիռ տեղավորել իր անգարում։

Փաստացի, «Շահիդ Բաղերին» ունի ութ անգար, ընդգծել է դերծովակալ Թանգսիրին։ Նա նաև հայտնել է, որ նավը գործում է որպես հեռահար հրթիռներ արձակելու հարթակ՝ հավելելով, որ այն կարող է հրթիռներ արձակել ավելի քան 1000 կիլոմետր հեռավորության վրա։

Բացի այդ, նրա թևավոր հրթիռները կարող են ծովում մնալ երկար տարածությունների վրա, նշել է Իրանի ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատարը։