Ուրբաթ օրը Մալիի հյուսիս-արևելքում գտնվող Գաո քաղաքի մերձակայքում ապստամբները դարանակալումից հարձակվել են զինվորականների ուղեկցած շարասյան վրա՝ սպանելով 25 և վիրավորելով 13 խաղաղ բնակչի, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բանակի հայտարարությունը։
Բանակի տրամադրած զոհերի թվի մասին տվյալները տարբերվում են միջադեպի վերաբերյալ տեղի պաշտոնյայի հաղորդումից, որն ասել է, որ Գաոյի հիվանդանոցներից մեկում գրանցվել է զոհվածների 56 մարմին, և որ զոհված զինվորականների թիվը նույնպես անհայտ է:
Հարձակվողները գրոհել են Կոբե գյուղի մոտ՝ Գաոյից մոտ 30 կմ հեռավորության վրա, մի շրջան, որտեղ ավելի քան մեկ տասնամյակ գործում են «Իսլամական պետության» և «Ալ-Քաիդայի» հետ կապված խմբավորումները՝ ապակայունացնելով իրավիճակը Մալիում և նրա հարևան Բուրկինա Ֆասոյում և Նիգերում:





























