Ամերիկյան Թեքսաս նահանգում վթարի է ենթարկվել ոչ մեծ օդանավը, որի հետեւանքով 5 մարդ մահացել է:

Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը` վկայակոչելով հանրային անվտանգության տեղի վարչությունը:

Բրազոսի մարզում Piper մակնիշի օդանավի վայր ընկնելու մասին տեղեկությունն ստացվել է դեկտեմբերի 19-ին, տեղի ժամանակով 22:00-ին: Դեպքի վայր ժամանակ փրկարարները հայտնաբերել են 5 մարդկանց մարմինները: Այլ մանրամասներ տեղի իշխանությունները չեն հաղորդում: