Բրիտանական The Financial Times թերթը կազմել է 2011-ի թեւավոր խոսքերի եւ արտահայտությունների ցուցակ: Այն ներկայացվել է InoPressa կայքում:

Թերթի հաղորդմամբ, առաջին տեղում է «Արաբական գարուն» արտահայտությունը: Թերթն այդ հասկացությունն անվանում է «հրաշալի ֆենոմեն»` նշելով, որ «եթե Ռուսաստանը համահունչ շարժում ունի, ապա այն կկոչվի «ռուսական գարուն»:

2. «Նեղված մեջտեղ»: Իր հայտնիությամբ նման որակում է տրվում միջին եկամուտով մարդկանց, ովքեր հայտնվել են ֆինանսական ճնշման ներքո: Այն շրջանառության մեջ է դրել բրիտանացի լեյբորիստ Էդի Միլիբենդը:

3. «Կորսված տասնամյակ»: Այդ արտահայտությունը, որն ավելի վաղ կիրառվել է Լատինական Ամերիկայում 1980-ականներին եւ Ճապոնիայում 1990-ականներին, այժմ  գերազանցապես օգտագործվում է զարգացած երկրների առնչությամբ:

4. «Կորսված սերունդ»: Դա ամերիկացի գրող Հերտրուդ Ստայնի տերմինն է եւ այժմ վերաբերվում է գործազրկությամբ տառապող երիտասարդներին:

5. «Հեռախոսային հակերություն»: Սարսափելի հասկացություն է, որը օգտագործվում է բջջային հեռախոսների հաղորդագրությունների խաթարման դեպքում:

6. «Գրավիր»: 1960 եւ 1970-ական թվականների ուսանողական ելույթները վերածնվել են «Գրավիր» (Occupy) միջազգային շարժման` ընդդեմ սոցիալական անարդարության:

7. «Խակտիվիզմ»: Այդ բառը նշանակում է քաղաքական նպատակներով համակարգչային ցանցերի կիրառում:

8. «Մեծ բազուկա»: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը կոչ է արել «Մեծ բազուկա» կիրառել Եվրազոնայի ճգնաժամի կարգավորման համար:

9. «Ֆրեքինգ» (Fracking): Հիդրավլիկ պահուստներ, որոնք օգտագործվում են նավթի եւ գազի ստացման համար, եւ ոմանք դա համարում ամբողջ աշխարհում տեղի ունեցող երկրաժարժների պատճառ:

10. «Բունգա-բունգա»: Այդ արտահայտության նշանակությունը այնքան վիճելի է, որքան մարդու բարոյականությունը, ում երեկույթները բնութագրվում են. Սիլվիո Բերլուսկոնի` Իտալիայի նախկին վարչապետ: