Դու գիտե՞ս՝ ո՞ւմ ջեբն ես գցում, դա ժողովրդի ջեբը չի գնում, դա գնում է թալանչիներին, որ թալանել են: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, ավտոբուսում հայտարարեց կին ուղեւորներից մեկը, ով միացել է բոյկոտին:

Նա բողոքում էր, որ շատերը վճարում են 150 դրամը, ինչը վատ է:

«Էս ավտոբուսների փողը վաղուց տվել են, հիմա իրենց թալանած բյուջեն են հավաքում: Ժողովուրդը համախմբված չէ:

Վարորդին կոպեկը տալիս ենք, մարդը չի վերցնում, ասում եմ՝ շնորհակալություն, իջնում եմ։ Թալանչիները թալանում եք, լավ են անում, սրանց հասնում է, թող թալանեն: Ամոթ ա, արա, թասիբ ունեցեք էլի, այդքան ձեր գլխին սարքեցին, անթասիբ եք, դրա համար ձեր վերջը էդ ա:

Ասում են՝ 50 դրամի համար կռիվ եք անում: Հարցը 50-ը, չէ , հարցը ուրիշ բանի համար է, թալանի համար է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ քաղաքային իշխանությունները հայտարարում են, որ հարմարավետ տրանսպորտ են բերել, կինը նշեց. «Հարմարավետ տրանսպորտ են տվել, լավ են արել, դրա համար վճարվել է շատ վաղուց, ոչ թե մեր 50 դրամներով պիտի վճարվի: Քիչ թալանեին, չվճարեինք մենք էլ 150 դրամ: Ոչ մի անգամ չեմ վճարելու: Առաջին անգամ թող 5000 տուգանեն, երկրորդ անգամ՝ 10 հազար ու կվերջանա: Մեզ լակոտի տեղ դրած տշում են»: