Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ազատել է Սերգեյ Նարիշկինին ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից` Պետդումայի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ:

Նախագահի համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական տեղեկատվության պետական համակարգի պորտալում: Այն ստորագրվել է այսօր` դեկտեմբերի 20-ին եւ ուժի մեջ մտել հենց նույն օրը:

Նարիշկինը 2004-ի սեպտեմբերից ղեկավարել է կառավարության աշխատակազմը, 2007-ին նշանակվել է փոխվարչապետ, իսկ 2008-ին զբաղեցրել է Կրեմլի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Դեկտեմբերի 4-ին կայացած ընտրություններում, Նարիշկինը գլխավորել է «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը Լենինգրադի մարզում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ «Եդինայա Ռոսիայի» գերագույն խորհուրդը դեկտեմբերի 17-ի իր ընդլայնված նիստում որոշել է Պետդումայի նախագահի պաշտոնում առաջադրել Նարիշկինի թեկնածությունը:

 Հիմա Կրեմլի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարում է նրա առաջին տեղակալը` Վլադիսլավ Սուրկովը: