ՄԱԿ-ը օդային կամուրջ է հաստատել Հարավային Սուդանի հետ` փախստականներին արտակարգ հումանիտար օգնություն տրամադրելու համար, ովքեր փախուստի են դիմել դեռ միասնական Սուդանի հյուսիսային հատվածից կռիվների արդյունքում:

Ց-130 «Հերկուլես» բեռնատար ինքնաթիռները Քենիայից նետել են օգնության առաջին փաթեթը Հարավային Սուդանի հյուսիսում գտնվող Մալաքալի բնակեցված տարածք: Այնուհետեւ այն բեռնատարերով է տեղափոխվելու: