Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հայտնել է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած վարչակազմի հետ բանակցելու անհնարինության մասին, քանի որ Վաշինգտոնը երբեք չի կատարել նախկին պայմանավորվածությունները։
«Ամերիկացիներն անհեթեթություններ են դուրս տալիս։ Մենք չենք բանակցում պատժամիջոցների եւ սպառնալիքների պայմաններում։ Իսկ ԱՄՆ ներկա կառավարության հետ անհնար է բանակցել։ Մենք նրանց չենք ընդունում»,- ISNA գործակալությանը տված մեկնաբանությունում ասել է ռազմական գերատեսչության ղեկավարը իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձին նվիրված ցույցի ժամանակ։





























