Հաղթանակ թաղամասում, որտեղ բնակիչները փակել են ճանապարհը, իրավիճակը լարվել է: Մեծ թվով ոստիկաններ են ժամանել:
Ինչ-որ պահի նույնիսկ քաշքշոց սկսվեց: Ոստիկաններից մեկը գոռալով ասաց. «Եկել եք էստեղ, կռի՞վ եք անում մեզ հետ: Մեկիդ ձենը հելավ, չի լինի էս ակցիան: Ձեզ կոռեկտ պահեք»:
Ակցիայի մասնակիցներց մեկն էլ մեգաֆոնով կոչ արեց ոստիկանների հետ քաշքշոց չստեղծել, որեւէ խնդիր չստեղծել:
Նշենք, որ Հաղթանակ թամասի բնակիչները բողոքում են, որ իրենց հողերի նշանակությունը թույլ չեն տալիս փոխել՝ հիմնավորելով, որ գերեզմանատան հարակից են եւ սանիտարական գոտի են համարվում:











