Հորդանանում հրապարակվել է շեյխ Հումամ ալ-Աթարիի հրովարտակը, որտեղ նա ոչ երկիմաստ թույլ է տալիս առեւանգել եւ բռնաբարել այլ դավանանքի պատկանող կանանց:

Հրովարտակում, մասնավորապես, ասվում է, որ շարիաթի համաձայն, իսլամի դեմ պատերազմի ելածների «անհավատ» կանանց առեւանգումն ու բռնաբարումը թույլատրելի են: Այդուհանդերձ, հոգեւորականը նախազգուշացրել է, որ դա կարելի է անել միայն այն բանից հետո, երբ «զոհը կբերվի իսլամական հող եւ իմամի կողմից թույլտվություն կլինի»:

Շեյխը նաեւ նշում է, որ այլ դավանանքի կնոջ նկատմամբ բռնություն կիրառելիս պետք է լավ մտածել, որ հնարավոր է, անհավատներն էլ նույնկերպ պատասխանեն: Եթե այդպես է, ապա, ավելի լավ է ձեռք չտալ ոչ մահմեդական կանանց:

Ալ-Աթարին նշում է, որ զոհի հետ հարաբերություն ունենալու դեպքում պետք է որոշ ժամանակ սպասել: Դա կախված է նրանից, թե արդյոք կինը հղի՞ է, թե` ոչ: Եթե հղի է, ապա պետք է սպասել երեխայի ծնվելուն: Չի կարելի զոհի հետ հարաբերություն ունենալ նաեւ դաշտանի ժամանակ, իսկ եթե աղջիկն այնքան երիտասարդ է, որ դեռ չի հասել այդ շրջանին, պետք է սպասել մեկ ամիս, հաղորդում է «Սեդմիցա.ռու»-ն: