ԱՊՀ երկրների ղեկավարները հստակ դիրքորոշում են հայտնել ԱՊՀ պահպանման ու զարգացման վերաբերյալ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 20-ին, հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«ԱՊՀ-ն պետք է, ԱՊՀ-ն օգտակար է, ԱՊՀ-ն անհրաժեշտ է զարգացնել»,- ասել է նա, հայտնելով Մոսկվայում, ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթաժողովի բոլոր անդամ-երկրների առաջնորդների ընդհանուր կարծիքը:
Լեբեդեւի խոսքով, երկրների առաջնորդները քննարկել են կազմակերպչական հարցեր եւ հայտարարություն ընդունել, կապված ԱՊՀ ստեղծման 20-ամյակին:
Նա նաեւ ընդգծել է, որ ոչ ֆորմալ գագաթաժողովում բարձր գնահատական է տրվել ԱՊՀ շրջանակներում ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի իրականացմանը:




























