Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Aero India ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների կոնկլավին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Պաշտպանության նախարարների կոնկլավի ընթացքում Սուրեն Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անիլ Չաուհանի հետ:
Հիշեցնենք, որ նախարարն աշխատանքային այցով Հնդկաստանում է։





























