ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախընտրում է գործարք կնքել Իրանի հետ, քան ներքաշվել ռազմական հակամարտության մեջ:

«Բոլորը կարծում են, որ Իսրայելը մեր օգնությամբ կամ մեր հավանությամբ կռմբակոծի [Իրանը]։ Ես կնախընտրեի, որ այդպես չլիներ։ Ես կնախընտրեի Իրանի հետ այնպիսի գործարք, որը մեզ հնարավորություն կտա ստուգել [Իրանի միջուկային օբյեկտները], մոնիտորինգ իրականացնել», - ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։

«Իրանին չի կարելի թույլ տալ միջուկային զենք ձեռք բերել, և նրանց [Իրանի իշխանությունները] կանգնեցնելու երկու ճանապարհ կա՝ ռումբերով կամ թղթով: Ես կգերադասեի գործարք կնքել, որը չի վնասի նրանց: Կարծում եմ՝ նրանք նույնպես դա կցանկանային»,- համոզված է Թրամփը։