Հայաստանի Ազգային ժողովը գումարել է իր հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրված է ընդամենը 8 հարց:
Օրակարգում է մասնավորապես, Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը:
Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.
- «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,
- «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
- «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին,
- «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:











