Տրանսպորտը ամբողջությամբ բարելավել է, գնվել են նոր ավտոբուսներ, Տարոն Մարգարյանի մահվան «Գազելներից» մենք այլեւս չունենք, մենք ունեն ՀՀ քաղաքացուն արժանի տրանսպորտ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, Երեւանի ավագանու նիստից ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց ավագանու «Հանրապետություն. Խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը:
«Ես իմ աղջկա համար գնել եմ դպրոցական փաթեթ, որի օգտվելու պարագայում մեզ համար տրանսպորտը գրեթե 80 դրամի կարգի է դառնում:
Մենք ասել ենք, որ շարունակվում է ավտոբուսների ձեռքբերումը, շուտով կլինեն մնացած ավտոբուսները և վստահաբար մենք ունենալու ենք այն տրանսպորտային ցանցը, որը երկար տարիներ ՀՀ քաղաքացին երազել է:
Ես կրկնում եմ՝ տրանսպորտը չի թանկացել, սա տրանսպորտային ցանցի բարելավում է, որը պիտի լիներ: Փողոցներում ստորագրություններ հավաքողներն իրենք էլ հենց նախատեսում էին, ոչ թե 150 դրամ, այլ շատ ավելի: Մարությանը քաղաքապետ եղած ժամանակ, հարցազրույցում նույնկերպ ասում էր, որ նույնիսկ աղը, լուցկին ու մնացածն են թանկացել, բայց ոչ տրանսպորտը: Չի կարող, տրանսպորտը չթանկանա: Այնպես որ այդ շոու ծրագրերին, այդ «սուպեր մամա» ներկայացումներին մենք շատ լավ ծանոթ ենք»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Մարությանը նաեւ ասել է, որ տրանսպորտի թանկացում կարող է լինել միայն հանրաքվեով, Անի Խաչատրյանն արձագանքեց. «Ի՞նչ հանրաքվե, որտեղ եք տեսել հանրաքվեով որևիցե բարեփոխում: Ինքը այնքան վախկոտ կերպար է քաղաքական առումով գոյություն չունեցող, որ ինքը ցանկացած ռեֆորմի որը պետության, քաղաքի շահից է բխում, անքան տղամարդկություն, այնքան քաղաքական կամք ու մնացած չունի, որպեսզի գնա այդ ռիսկերին։





























