Մենք հաշվի ենք առնում քաղաքացիների կարծիքը։ Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է Երեւանի առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։

Նա նշել է, որ իշխանությունները հաշվի են առել քաղաքացիների կարծիքը, ինչի արդյունքում Երեւանի ավագանին մի շարք որոշումներում բովանդակային փոփոխություններ է կատարել։

Փամբուխչյանը վստահեցրել է, որ Երեւանի իշխանությունները որոշումներ են կայացնում՝ չելնելով ընդդիմության գործողություններից։ «Մենք մի շարք պարտավորություններ ունենք քաղաքացիների նկատմամբ եւ դրանից ելնելով բարեփոխումներ ենք իրականացնում»,- ավելացրել է նա։