Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը 2 օր է՝ չի կարողանում հեռախոսով խոսել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ՝ հայտնելու Թուրքիայի բողոքը Ֆրանսիայի ազգային ժողովում հայտնված հայկական բանաձեւ հետ կապված։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Ահմեդ Սեւերը հայտարարել է, թե նախագահ Գյուլը 2 օր է չի կարողանում հեռախոսազրույց ունենալ Ֆրանսիայի նախագահի հետ։  «Սարկոզին տարբեր պատճառաբանություններով հրաժարվում է հեռախոսազրույց ունենալ Աբդուլլահ Գյուլի հետ»,-ասել է Ահմեդ Սեւերը՝ պնդելով, թե Սարկոզին ուղղակի խուսափում է խոսել Գյուլի հետ։

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում քնննարկվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Թուրքիայի իշխանություններն այս կապակցությամբ հանդես են եկել սպառնալից հայտարարություններով եւ խորհրդարանական պատվիրակություն են ուղարկել Ֆրանսիա` կանխելու բանաձեւի ընդունումը: