Հայաստանի ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից, այսօր` դեկտեմբերի 20-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 13:00-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են Գյումրի քաղաքի բնակիչ 31-ամյա Կ. Բալոյանի վարած «Մերսեդես» մակնիշի 18 ԼՕ 094 համարանիշի եւ Թուրքիայի քաղաքացի, 37-ամյա Էրքան Բեգթաշ Յուսուֆի բեռնատար «Մերսեդես» մակնիշի 52 K 5738 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով, Կ. Բալոյանը հոսպիտալացվել է Թալին քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել: