Փետրվարի 11-ին «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ազգային ժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» նախագծի քննարկման ժամանակ ԵՄ-ին հանրապետության հնարավոր անդամակցության ցանկությունն ու ներուժը համեմատել է Մոնիկա Բելուչիի հետ ծանոթանալու ցանկության հետ։
«Ես կամ դուք ինչ ասես կուզենք: Կա օբյեկտիվ իրականություն»,- ասել է պատգամավորը՝ դիմելով հիմնական զեկուցող, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանին։
Դանիելյանի եւ նրա ընդդիմադիր գործընկերների կարծիքով՝ այս նախագիծն ավելի շատ «ողջության կենաց» է հիշեցնում, քան լուրջ, տնտեսապես հիմնավոր առաջարկ։
Զեյնալյանին բազմաթիվ հարցեր են ուղղվել։ Դրանք հիմնականում վերաբերում էին տնտեսական բաղադրիչին։ Մասնավորապես, ԵԱՏՄ-ին Երեւանի անդամակցության պայմաններում Հայաստանի տնտեսությունը որքանով կկարողանա միաձուլվել եւ փոխգործակցել ԵՄ տնտեսության հետ։
Զեյնալյանն իր հերթին փորձել է խուսափել պատասխաններից՝ տալով բավական անորոշ բացատրություններ։
«Այո, Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո գները կարող են աճել։ Սակայն դա մեզ չպետք է վախեցնի»,- ասել է Զեյնալյանը։
Նրա կարծիքով՝ ԵՄ շուկան ավելի գրավիչ է։ Ընդ որում, թե՛ պոտենցիալ սպառողների քանակով, թե՛ նրանց ֆինանսական հնարավորություններով։





























