Անհրաժեշտ է հնարավորինս սահմանափակել մոլախաղերի շրջանակը։ Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, վարչապետի աներձագ Հրաչյա Հակոբյանը։

Նա դա անվանել է չարիք՝ նշելով, որ այդ երեւույթի պատճառով ընտանիքներ են կործանվում։ «Արձանագրվում են վատ դեպքեր, այն աստիճան, որ մարդիկ դիմում են ծայրահեղ քայլերի»,- ավելացրել է Հակոբյանը։

Նշենք, որ խորհրդարանում քննարկվում է արտասահմանյան երկրներում այն ընկերությունների կազմակերպած մոլախաղերի կայքերի արգելափակման մասին օրինագիծը, որոնք երկրում լիցենզիա չունեն։