Պաշտոնական Թեհրանն առաջին անգամ միջուկային ծրագրի հարցով ԱԷՄԳ-ի զեկույցի հրապարակումից հետո գործակալության մասնագետներին հրավիրել է իր տարածք «մի շարք հարցեր» լուծելու համար: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 20-ին հայտարարել է ԱԷՄԳ-ի` Իրանի հարցով ներկայացուցիչ Ալի Ակսար Սոլթանիեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Reuters-ը:

Սոլթանիեի խոսքով` ավելի վաղ ինքը համապատասխան նամակ էր ուղարկել ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկի Ամանոյի անունով, ով նոյեմբերին ներկայացրած զեկույցում նշում էր, թե Իսլամական պետությոնը մինչեւ  2003թ-ը միջուկային զենքի ստեղծմանն ուղղված աշխատանքեր է իրականացրել, եւ դրանք կարող է շարունակել նաեւ հիմա:

Նա նաեւ նշել է, որ բանակցություններ են վարվում ԱԷՄԳ պաշտոնատար անձանց հետ: «Մենք ծրագրում ենք տեսուչների այց Իրան»,-Սոլթանիեի խոսքեր է փոխանցում գործակալությունը:

Նշենք, որ  Իրանը գործակալության հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: