Առնվազն 26 մարդ է զոհվել, երբ ուղևորներով ավտոբուսը շրջվել է Եթովպիայի ամենամեծ տարածաշրջանում՝ Օրոմիայում, երեքշաբթի դրա մասին հայտնել է պետական ​​ Fana Broadcasting հեռուստաընկերությունը։

Ավտոբուսը երկրի արևմտյան Շամբուից շարժվում էր դեպի մայրաքաղաք Ադիս Աբեբա, Fana հեռուստաընկերությանը հայտնել է Արևելյան Վոլեգայի ճանապարհային անվտանգության տեսուչ Ասնակե Մեսֆինը:

Ասնակեն հայտնել է, որ վթարից վիրավորվել է 42 մարդ: Նա հավելել է, որ զոհերի թիվը հնարավոր է՝ ավելի շատ լինի։