ԱՄՆ-ը «կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները` Իրանում միջուկային զենքի մշակումը կանխելու համար»: Այդ մասին CBS  հեռուստաընկերության եթերում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ընդ որում` Պանետան հաստատական պատասխան է տվել լրագրողների այն հարցադրմանը,  թե հնարավո՞ր է ԱՄՆ-ը հարվածի Թեհրանի միջուկային օբյեկտներին այն դեպքում, եթե հետախուզությունն ունենա միջուկային զենքի մշակման մասին տեղեկությունները հաստատող տվյալներ:

Պենտագոնի կարծիքով` «Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել մեկ տարուց էլ քիչ ժամկետում»: