«Ես իմ ամբողջ կյանքը ծառայել եմ հայկական բանակում, մասնակցել եմ բոլոր մարտական գործողություններին, թուրքի հետ ի՞նչ խաղաղություն, թուրքը չի ուզում խաղաղություն մեզ հետ»։ Այս մասին Armlur.am–ի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈԻ ԳՇ պետի նախկին տեղակալ գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը։

«Եթե կլինի խաղաղություն, դրա կողմնակիցն եմ, բայց չեմ հասկանում ու չեմ պատկերացնում դա»,–նշել է նա։