Մեծ Բրիտանիայի բնակչուհի Ջեմմա Փոթերը փորձել է հակաբեղմնավորիչների բոլոր հնարավոր տեսակները, սակայն հասցրել է հինգ տարվա ընթացքում հղիանալ վեց անգամ:Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, 23-ամյա Փոթերը օգտագործել է պահպանակներ, հորմոններ, մեխանիկական միջոցներ, սակայն ապարդյուն:
Այսպես, սկզբում աղջիկը փորձել է հաբերի տեսքով հակաբեղմնավորիչները, սակայն երեք ամսվա ընթացքում հղիացել է, ծնվել է որդին: Մայրը շարունակել է ընդունել նախկին միջոցը. արդյունքում փոքրիկ տղան քույրիկ է ունեցել:Փոթերը որոշել է ներարգանդային պարույր փորձել: Չնայած բժիշկների` դրա արդյունավետության մասին հավաստիացումներին, նա կրկին հղիացել է:Այնուհետեւ Փոթերն օգտագործել է ներարկվող հակաբեղմնավորիչներ, որոնք նրան «օգնել են» լույս աշխարհ բերել հաջորդ երեխային:
Կինը փորձել է հորմոնային նյութեր, որոնց արդյունավետությունը 99% է գնահատվում, ինչը, սակայն, ավարտվել է եւս մեկ հղիությամբ:Արդյունքում նա որոշել է վերադառնալ նախկին հակաբեղմնավորիչներին: Ներկայումս Փոթերը գտնվում է վեցերորդ հղիության տասներորդ շաբաթում...




























