Թուրքիայում ընթացող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրում գրանցվեցին անակնկալ արդյունքներ: Ոչ ոքի ավարտվեց Ռուսաստանի եւ Հունաստանի հավաքականների հանդիպումը: Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի թիմը հույներին հաղթել էր 4:0 հաշվով: Թուրքիայի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց ուկրաինացիներին: Վրացիները 1:3 հաշվով պարտվեցին Վիետնամին: Ռուսաստանը, Ուկրաինան ու Վրաստանը համարվում են հաղթողի հավակնորդ: Հնդիկները 4:0 հաշվով հաղթեցին Հարավային Աֆրիկայի թիմին: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի հավաքականը 0:4 հաշվով պարտվել է չինացիներին:

3-րդ տուր

Հայաստան - Չինաստան` 0:4

Հարավային Աֆրիկա - Հնդկաստան` 0:4

Թուրքիա - Ուկրաինա` 2,5:1,5

Վիետնամ - Վրաստան` 3:1
Ռուսաստան - Հունաստան` 2:2

Մրցաշարային աղյուսակ

1. Չինաստան    6 10½
 2. Հնդկաստան    5  9½
 3. Ռուսաստան   5  7½
 4. Վրաստան  4  7½
 5. Վիետնամ  4  7
 6. Հայաստան  2  5½
 7. Թուրքիա   2  4½
 8. Ուկրաինա  1  4½
 9. Հունաստան   1  3½
10. Հարավային Աֆրիկա      0  0