Նիկոլ Փաշինյանն էլ է օգտվում տրանսպորտից եւ տեսանյութեր է հրապարակում. Եղե՞լ են ահազանգեր քաղաքացիներից, որ նկարահանվել է իրենց դեմքը: Այս հացն ուղղեցին լրագրողներն այսօր՝ փետրվարի 12-ին ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանից, ով օրերս հայտարարել էր, որ ահազանգեր են ստանում, որ տրանսպորտում իրենց նկատմամբ ագրեսիվ պահվածք են դրսեւորում, քանի որ իրենք վճրում են ուղեվարձը, նաեւ նկարահանում են իրենց դեմքերը:

Անահիտ Մանասյանը նշեց, որ մինչ այս պահը նման հազանգեր չեն ստացել:

Դիտարկմանը, որ իրենք կարող են առանց ահազանգի էլ ուսումնասիրել համացանցում տարածվող տեսանյութերը, Մանասյանն արձագանքեց. «Հայաստանում իրականում տարածվում են շատ մեծ քանակությամբ տեսանյութեր, և քաղաքական հարցերից դուրս տարածվող տեղեկատվությունը շատ ավելի մեծ է, այդ թվում մարդու իրավունքներին վերաբերելի: Խոսքը վերաբերում է սկսած ազատությունից զրկման վայրերից, ավարտած շատ ավելի այլ իրավունքների հետ կապված հարցերով:

Բնականաբար համակարգային խնդիրները մենք ուսումնասիրության առարկա դարձնում ենք և համակարգային խնդիրների վերաբերյալ խոսում ենք ոչ թե անձանց հետ կապելով խնդիրը, այլ խոսում ենք խնդրի վերաբերյալ խոսելով:

Որովհետև կապ չունի, հա, օրինակ, իրավունքի խախտումը կատարել է այս քաղաքական ուժի ներկայացուցիչը, թե մյուս քաղաքական ուժի նը թե սովորական քաղաքացի, որը քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, եթե կա իրավունքի խախտում, դա իրավունքի խախտում է։ Եթե չկա իրավունքի խախտում, դա իրավունքի խախտում չէ բոլորի պարագայում»: