Դուք գիտեք, որ Սպիտակ տանը նախապես հանդիպումներ նախատեսված չէին, եւ ես,

այո, ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպել եմ իմ այցի վերջին օրվա վերջին իրադարձությունը և հըթացս: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  անդրադառնալով  ՔՊ խմբակցության Սպատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, թե ինչ տպավորությամբ եք վերադարձել ԱՄՆ-ից:

«Ես այնտեղ էի գնացել ազգային նախաճաշի աղոթքին և կրոնական ազատության հարցերով գագաթաժողովին մասնակցելու համար: Հընթացս այդպիսի գաղափար առաջացավ և կազմակերպվեց հանդիպումը, այսպես ասած, չնախատեսված կարգով: Հանդիպումը բավականին երկար է տևել, տեղի է ունեցել 1+3 ձևաչափով, դա տետատետ խոսակցություն չի եղել: Pատվիրակության անդամներից մասնակցել են մեր կողմից ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը, կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը, իմ մամուլի խոսնակը:

Հանգամանալից և մանրամասն խոսակցություն է տեղի ունեցել, ընդ որում տեղի է ունեցել իրենց համար խառը միջավայրում և մենք բարձր ենք գնահատում, որ այդ պայմաններում այդ հանդիպման հրավերը: Երկուստեք ձևավորվել է հետաքրքրություն նման հանդիպում անցկացնելու և ես գնահատում եմ շատ կարևոր և շատ արդյունավետ այդ հանդիպումը»,-ասաց Փաշինյանը:

Նա նկտեց, որ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը անցման շրջանում է ստորագրվել. ««Ինչպես իրենք են անվանում, տրանզիցիոն թիմեր են ձևավորում այդ փոխանցման շրջանում։ Նրբությունն այն է, որ ինչքան նախորդ վարչակազմն է մասնակցել այս փաստաթղթի ստորագրմանը, այդքան էլ նոր վարչակազմն է մասնակցել: Որովհետև եթե նոր վարչակազմը չուզենար, նախորդ վարչակազմը չէր ստորագրի: Իրենց մոտ քաղաքական կուլտուրան դա է:

Մենք այս ամենին պետք է վերաբերվենք աշխատանքային: Մենք ամեն ինչին վերաբերվում ենք կամ  ապոկալիպսիսի կամ երկնքից թափվող մանանայի տրամաբանությամբ։ Սա աշխատանք է, դա և մեզ համար պետք է լինի առօրյա։

Նորմալ է, որ Հայաստանի վարչապետը հանդիպի Միացյալ Նահանգների փոխնախագահի հետ, նախագահի հետ, բայց ամեն հանդիպում դարձնել կամ մեղադրական կամ արդարացման դատավճիռ օրինական ուժի մեջ մտնած, բողոքարկման ոչ ենթակա, դա ճիշտ մոտեցում չէ։ Երկուսն էլ կոմպլեքսի արտահայտություն է»,- ընդգծեց վարչապետը:

Նա նկատեց, որ հայ-ամերիկյան հարաբերություններում կա որոշակի դինամիկա և այդ դինամիկան պետք է պահել ու զարգացնել։