2024 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասով հանցագործությունների թիվը 2023 թվականի տվյալների համեմատ նվազել է 33,2%-ով։ Այս մասին փետրվարի 12-ին կառավարական ժամին ասել է Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Միաժամանակ թմրամիջոցների մաքսանենգության հետ կապված հանցագործությունների թիվն աճել է 111,4%-ով, հավելել է նախարարը։
Նրա կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ սահմանին ինտենսիվ աշխատանքը տալիս է իր պտուղները։
«Մեծ խմբաքանակի հայտնաբերումը թույլ է տալիս նվազեցնել հետագա վաճառքը»,- նշել է Սարգսյանը։
Թմրամիջոցների մաքսանենգության հետ կապված հանցագործություններն աճել են 111,4%-ով. ՆԳՆ

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























